Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է նոր պայմանագիր ստորագրել իր թիմի հետ։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ նոր պայմանագիր ստորագրելու դեպքում Ուելսի ընտրանու ֆուտբոլիստը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։
Իսպանիայի Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 23 հանդիպման, խփել 19 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում։
Կիսապաշտպանը «Ռեալ» է տեղափոխվել 2013/14թթ մրցաշրջանից առաջ՝ «Տոտենհեմ»-ից։ Նրա տրանսֆերի արժեքը ռեկորդային է՝ 100 մլն եվրո։ Բեյլի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2019թ․։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել