Եվրո-2016. Հայտնի են 1/8 եզրափակչի 2 զույգերArmsport.am-ը գրում է

Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում երեկ տեղի ունեցան C և D խմբերի վերջին տուրի հանդիպումները:

Իսպանիայի հավաքականը խաղավերջում գոլ բաց թողնելով Խորվաթիայից ու D խմբում գրավելով 2-րդ տեղը, 1/8 եզրափակչում կհանդիպի E խմբի հաղթող Իտալիայի հետ: Մրցավեճը տեղի կունենա հունիսի 27-ին` Սենտ էտիենում:

Բացի այդ, Իսպանիան այդ սայթաքման պատճառով հայտնվեց փլեյ-օֆֆ այն ցանցում, որում ընդգրկված են այնպիսի ուժեղ թիմեր ինչպիսիք են Գերմանիայի, Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականները:

Իտալիա-Իսպանիա զույգի հաղթողը մրցելու Գերմանիայի ու A կամ B խմբերում երրորդ տեղը գրաված (Ալբանիա կամ Սլովակիա) թիմի դիմակայությունում հաղթած հավաքականի հետ:

Հայտնի է նաև 1/8 եզրափակչի ևս մեկ զույգ: A և C խմբերում երկրորդ տեղերը գրաված Շվեյցարիան ու Լեհաստանը կմրցեն հունիսի 25-ին` նույնպես Սենտ Էտիենում: Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակչում կմրցի Խորվաթիայի կամ նրա հնարավոր մրցակցի հետ, որը դեռ չի որոշվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել