1. Հետաքննություն անցկացնելիս՝ ոստիկանը գոնե մեկ անգամ այցելում է ստրիպտիզ ակումբ:
2. Փախչելով հետապնդումից՝ պետք է թաքնվել մոտակայքում ընթացող շքերթի մասնակիցների ամբոխում, որեւէ շքերթ անպայման կլինի:
3. Լավագույն հետախույզին մշտապես հեռացնում են աշխատանքից կամ գործն ավարտելու համար տալիս են 48 ժամ:
4. Յուրաքանչյուր մահճակալին կա Լ-աձեւ վերմակ, որը տղամարդուն ծածկում է մինչեւ գոտկատեղը, իսկ կնոջը՝ մինչեւ կզակը:
5. Ինքնաթիռ կարող է վարել ով ասես:
6. Էյֆելյան աշտարակը Փարիզում երեւում է յուրաքանչյուր լուսամուտից:
7. Ժամացույցով ամեն մի ռումբ ունի մեծ կարմիր թվերով ցուցատախտակ, որպեսզի բոլորը տեսնեն, թե որքան է մնացել մինչեւ պայթյունը:
8. Խոհանոցում երբեք չի լինում լուսավորություն: Եթե հերոսին գիշերը լույս է անհրաժեշտ, նա բացում է սառնարանի դուռը:
9. Ընդհարվող մեքենաները միշտ պայթում են եւ այրվում:
10. Միջնադարյան եւ նույնիսկ նախնադարյան մարդիկ միշտ փայլուն, հարդարված մազեր եւ գեղեցիկ ատամնաշար ունեն:
11. Եթե հերոսի վրա հարձակվել են մեկից ավելի հակառակորդներ, նրանք, միեւնույն է, հարձակվում են մեկ-մեկ, իսկ մյուսներն այդ ընթացքում մարմնի սպառնալից շարժումներ են անում:
12. Եթե նույնիսկ մեքենան ընթանում է հարթ եւ ուղիղ ճանապարհով, միեւնույն է, վարորդը ղեկը պտտում է դեսուդեն:
13. Ցանկացած կողպեք բացվում է ամրակով, երկաթի կտորով կամ բանկային քարտով: Բացառություն են այն դեպքերը, երբ տանը փակված է փոքր երեխա, եւ այնտեղ հրդեհ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել