Lurer.com-ը գրում է.
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը «Կոմերսանտ» թերթում հրապարակած հոդվածում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրվա 75-րդ տարելիցին, նշել է, որ գերմանացիները շնորհակալ են ԽՍՀՄ-ի ժողովուրդներին՝ հաշտության ձեռք մեկնելու համար:
«Մենք՝ գերմանացիներս, անսահմանորեն շնորհակալ ենք ռուսներին, ուկրաինացիներին, բելառուսներին եւ նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդներին այն բանի համար, որ նրանք գերանական ժողովրդի անունից կատարված չարագործությունների ու հանցագործությունների դեմ հանդիման ձեռք մեկնեցին մեզ ի նշան հաշտության: Ինչպես նաեւ այն բանի համար, որ պատերազմի եւ կատաղի թշնամանքի, բռնության եւ բարբարոսության, տառապանքների ու տեղահանման ողբերգական փորձից կարողացավ աճել մեզ միավորող ինչ-որ բան, որ հաստատվեցին գործընկերային եւ նույնիսկ բարեկամական հարաբերություններ»,-գրում է Շտայնմայերը:
Նրա կարծիքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափների եւ Գերմանիայի մեղքի մասին հիշողության պահպանումը կա ու կլինի Գերմանիայի եւ Ռուսաստանի միջեւ հաշտության անքակտելի պայմանն ու նախադրյալը:
Խորհրդածելով պատերազմի իրադարձությունների մասին՝ Շտայնմայերը նշում Է, որ միայն ընդհանուր ջանքերով կարելի է պահպանել կայուն աշխարհակարգը Եվրոպայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: