«Հողերը հանձնելու համար» Սեֆիլյանի ձերբակալության վարկածը հիշեցնում է սատկած փղի ու սեռաքաղցով համակված մրջյունի անեկդոտը․․․
Ուրեմն, էս մրջյունը անտառով գնում է ու խիստ գրգռված է լինեում։ Մեկ էլ տեսնում է, որ մի փիղ է սատկել ու լեշը ծառի տակ ընկած է։ Նայում է շուրջբոլորը, տեսնում է տեսնող չկա, արագ գնում է փղի հետև ու սկսում է լեշը իբր շինել։ Ըթացքում այնպես է տարվում այս պրոցեսսով, որ չի նկատում, որ ամբողջ անտառը իրեն է հետևում։ Վերջը դիտողներից մեկը չի դիմանում ու ձայն է տալիս․
- Արա, այ աննորմալ, էդ սատկած փղին ինչի՞ ես շինում։
Էս մրջյունն էլ իրեն չի կորցնում ու պատասխանում է․
- Սատկե՞ց, արա՜․․․
Հիմա Սեֆիլյանինն ու իր կողմնակիցներինն է։ Թե ասա հող հանձնել լինի, թե ցանկացած այլ հարց, էդ Սեֆիլյանն իրենից ի՞նչ գործոն է ներկայացնում, որ մի հատ էլ օր առաջ իրենից փորձեն ձերբազատվեն։ Արդեն մի քանի տարի է, ինչ զբաղված են դատարկախոսությամբ և անիմաստ փողոցային ակցիաներով, որոնք ոչ արդյունք են տալիս, ոչ էլ օգուտ։ Այլ կերպ ասած, մարգինալիզացված միավոր են, որոնց աղմուկը ֆեյսբուքում անգամներով ավելի շատ է, քան իրենց ունեցած ռեալ սոցիալ-քաղաքական կշիռը։ Ի վերջո, ինչ կշռի մասին է խոսքը, եթե 40-50 հոգուց ավել մարդ չեն կարողանում փողոց հանել իրենց ակցիաների ժամանկ։
Այնպես որ, զավեշտալի է հետևել դրանց բարբաջանքներին, թե իշխանությունները Ժիրոյից վախենալով բռնեցին նրան, որովհետև դա նույն հարթության հայտարարություն է, ինչ «Մեռա՞վ, արա՜․․․»-ն։