Lurer.com-ը գրում է.

Հանրապետության տարածքում` հունիսի 22-ին առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 22-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում` հունիսի 22-ին և 26-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

23-25-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել