Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը:
Մեկնարկային օրը մրցագորգ են դուրս եկել 50 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգ ունեցող հունահռոմեական ոճի ըմբիշները:
Հայաստանի հավաքականի անդամ Գևորգ Խումարյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում 10:8 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Խրուշինին: Հայ ըմբիշը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 0:9 հաշվով պարտվել էր վրացի մրցակցին: Սփոփիչ գոտեմարտում Խումարյանը 5:4 հաշվով առավելության էր հասել հունգարացի Էրիկ Տորբայի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Սերգեյ Սիմոնյանը (55 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ) պարտվել են բրոնզե մեդալների համար պայքարում, իսկ 96 կգ քաշային Վարշամ Մակարյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում:
Հունիսի 22-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 60 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: