Araratnews.am-ը գրում է.
Հաջորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ում նախագահ Պուտինը խորհրդակցություն կանցկացնի Ռուսաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ՝ հայտնում է LifeNews-ը:
Նշվում է, որ դիվանագետների հետ նման հանդիպումներն արդեն ավանդական են դարձել և տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ: Ռուսաստանի նախագահի խոսքով` դիվանագետների հետ ուղիղ խոսակցությունն անհրաժեշտ է` «աշխարհում իրավիճակը համալիր գնահատելու համար»:
Այս տարի Պուտինը կհանդիպի դեսպանների հետ հունիսի 30-ին, որոնց հետ կքննարկի միջազգային օրակարգի հիմնական խնդիրները և կուղենշի Ռուսաստանի նոր արտաքին քաղաքական խնդիրները:
«Ավանդաբար անդրադարձ կլինի արտաքին քաղաքականության ողջ սպեկտրին»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Բնականաբար, ուշադրության կենտրոնում կլինեն Ուկրաինայի, Սիրիայի, ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ Ռուսաստանի հարաբերությունների թեմաները:



