Удели всего 6 минут в день, чтобы стать обладательницей соблазнительной бразильской попы!

1. Այս վարժությունը կձգի և կամրացնի ազդրերի ներսի հատվածի մկանները: Հաճախ մեր մարմնի հենց այդ մասն է չմարզված մնում, իսկ այդ մկանները պատասխանատու են մեր մարմնի համաչափ զարգացման համար:
Նստեք գետնին, բացեք ոտքերը ինչքան հնարավոր է լայն: Կրունկը գետնից չկտրելով դեպի Ձեզ ձգեք թաթը: Ձեռքի ափերով կպեք հատակին մեջքի ետևում: Կատարեք շնչառական վարժություն. Շունչ քաշեք քթով, լավ արտաշնչեք բերանով: Շունչը պահեք, գլուխը կախ գցեք և դեպի Ձեզ քաշեք որովայնը: Այնուհետև ձեռքերը բերեք առաջ, ափերով դրեք գետնին, բայց արդեն ոտքերի միջև ընկած հատվածում: Մեջքով առաջ եկեք, մի կտրեք ձեռքերը գետնից հետզհետե ավելի առաջանալով: Մի փոքր մնացեք Ձեզ համար մաքսիմալ հեռավորության վրա: Հաշվեք մինչև ութը, շունչը թողեք, ընդունեք նախնական դիրքը: Կրկնեք 3 անգամ: Աստիճանաբար շատացրեք կրկնությունների թիվը:

2. Չկա ուրիշ վարջություն, որն այսքան նպաստի ազդրերի փոքրացմանը: Վարժությունը կատարելիս չմոռանաք ռիթմիկ երաժշտության և լավ տրամադրության մասին:

Ծնկի եկեք, ձեռքերով կպեք հատակին: Մեջքը պետք է զուգահեռ լինի հատակին: Ազատ շարժեք ոտքը մինչև վերջ այն չուղղելով: Մոտ 30 անգամ թափահարեք, այնուհետև փոխեք ոտքը: Մաքսիմալ շատ օգտագործեք կոնքերի մկանները: Երբ վերջացնեք, նստեք ծնկների վրա հետույքով կպչելով կրունկներին: Ձեռքերը պահեք ուղիղ հատակին զուգահեռ: Փորձեք գլուխը հասցնել ծնկներին: Թուլացեք և քայլեք սենյակով:

3. Սա ամենահեշտ վարժություններից է: Կքանստում եք, բարձրանում, մեկ քայլ առաջ գնում և նորից նույնը: Սկզբի համար 5-10 անգամ կրկնեք: Մի երկու շաբաթից Դուք առանց դժվարության 50 անգամ կկրկնեք: Կարող եք շարժվել բոլորովին փոքր քայլերով:

Эффективные упражнения для ягодиц

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել