Ամերիկյան Apple կորպորացիան պատրաստվում է հրաժարվել երկու տարին մեկ սմարթֆոնի դիզայնի փոփոխման կանոնից՝ հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Աղբյուրները նշել են, որ ընկերությունը ծրագրում է միայն աննշան փոփոխություններ անել iPhone-ի նոր մոդելներում, որոնք վաճառքի դուրս կբերվեն այս տարվա աշնանը։ Մասնավորապես, նոր մոդելներում կպահպանվեն 4.7 և 5.5 դյույմանոց դիսփլեյները։

Սակայն, ինչպես նշել են աղբյուրները, նորարարություն կդառնա նոր iPhone-ներում ականջակալի բնիկից հրաժարումը։ Դա հեռախոսները կդարձնի ավելի բարակ և կբարելավի պաշտպանությունը խոնավությունից։ Աղբյուրների տվյալներով՝ ականջակալները հնարավոր կլինի միացնել լիցքավորման բնիկից։

Ապագայում Apple-ը կարող է հեռացնել գլխավոր մենյու վերադարձի կոճակը։ Դրա համար դիսփլեյում կներկառուցվի մատնահետքի սքաներ։

Apple-ի մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ iPhone-ի վաճառքը 2016 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում նվազել է 31.5 տոկոսով՝ հասնելով 51.193 մլն միավորի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել