Ինչպե՞ս պահպանել կանաչեղենի թարմությունըBarometer.am-ը գրում է.

Կանչեղենի թարմությունը պահպանելը իսկական գլխացավանք է տնային տնտեսուհիների համար: Նրանք անընդհատ փորձում են ելք գտնել այն թարմ վիճակում պահպանելու համար:

Եթե ցանկանում եք, որ այն չկորցնի իր թարմությունը, ապա հարկավոր է պահել խոր, չոր ամանի մեջ: Այսպես կանաչեղենը կպահպանի թարմությունը մեկ շաբաթ: Կարող եք նաև նախապես թրջված սրբիչի մեջ փաթաթել կանաչեղենը և դնել սառնարանում, այս կերպ ևս երկար ժամանակ կպահպանի իր թարմությունը: Սամիթը, նեխուրը, մաղադանոսը պահելու համար խորհուրդ է տրվում աղ օգտագործել:

Առատ աղ ցանած վիճակում նրանք մի քանի ամիս պահպանում են իրենց բուրմունքը, եթե այն լվանալ ոչ թե սառը, այլ տաք ջրով: Մաղադանոսն ու սամիթը երկար ժամանակ թարմ կմնան, եթե սառնարանում պահեք սառը ջրով թրջած և փայլաթիթեղով փաթաթած վիճակում:

Թառամած կանաչեղենը թարմացնելու համար 1 ժամ թողնել 1 ճաշի գդալ քացախ խառնած սառը ջրի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել