«է» օժանդակ բայն էլ վերացել
«ա»-ին է նա իր տեղը զիջել.
«ա»-ն էլ եկել, ախ «է»-ի տեղը չի կանգնել,
Այլ գնացել ու բային է կպել…

Ես գնում եմ, դու գնում ես, նա գնում է…
Ոչ թե «ես եթում եմ», «դու եթում ես», «էնի եթումա»
Ախ դու՛ «ա» տառ, ի՞նչ է արել քեզ այս բառը՝ «եղբայր»…
Հիմա էլ եկել ու «ե»-ի տեղն ես զբաղեցրել..

Սա բավ չէ մի՞թե
Մեկ էլ «խ»-ին, «պ»-ին ես քեզ հետ բերել
«յ»-ին հեռացրել, միայն «ր»-ն ես ախ դու թողել
«Եղբայր-ախպեր». Այս ի՞նչ ես արել…

«յ»-ն էլ կուրացել, իր տեղն է կորցրել,
Մոռացել է, որ սեռական հոլովում 
«ա»-ից ու «ո»-ից հետո է միայն գրվում:
Մնում է մնում ու գնում «ու»-ից հետո, «ե»-ից հետո ապաստան փնտրում…

Իսկ մեր մայրենին տխուր ու տրտում,
Մեր դժկամ հոգում արժեքն է կորցնում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել