168.am-ը գրում է.
Լիբիայի արևմուտքում գտնվող Գարաբուլլի քաղաքի զենքերի խանութներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է նվազագույնը 20, վիրավորվել 30 մարդ: Այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
«Զոհերի և վիրավորների թիվն աճում է, և մենք փորձում ենք նրանց ուղարկել մոտակա հիվանդանոցներ»,- հայտարարել է տեղական իշխանության ներկայացուցիչ Մոհամեդ Ասսայեդը:
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/06/21/652376.html#.V2mFRd8ijGM.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



