ԱՄն-ն ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման համար մոտ 5000 մարդ թվաքանակով մոտորավորված բրիգադ կուղարկի, հայտնել է Վարշավայում ԱՄՆ դեսպան Փոլ Ջոնսը RMF ռադիոկայանին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ավելի վաղ հունիսին հայտարարել է, որ Բրյուսելի հանդիպման ժամանակ դաշինքի անդամ-երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել ռոտացիոն հիմունքներով դաշինքի մեկական գումարտակի տեղադրմանը Լատվիայում, Լիտվիայում, Էստոնիայում և Լեհաստանում, և դաշինքի մի շարք անդամ-երկրներ պատրաստ են մասնակցելու դրան:
Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան զինվորականները տարածաշրջան կժամանեն մյուս տարվա հունվարին: Ջոնսը ենթադրել է, որ մյուս երկրներից էլ զինվորականները կժամանեն մոտավորապես նույն ժամանակ: ԱՄՆ դեսպանը նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն կդառնա այն երկրներից մեկը, որը Լեհաստանում գտնվող գումարտակի համար պատասխանատու կլինի: