Araratnews.am-ը գրում է.
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն օրենք է ստորագրել զինվորական պարտադիր ծառայության մասին: Այդ մասին հայտնում է Լիտվայի նախագահի պաշտոնական կայքը:
«Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն օրենք է ստորագրել, որը բանակային պարտադիր ծառայության զորակոչ կապահովի: Այն նաեւ նախատեսում է ռազմական խառը մոդելի ստեղծում», — ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահը տվյալ օրինագիծը համաձայնեցրել է Պաշտպանության պետական խորհրդի հետ (ВМТ):
Նախագահը որոշել է, որ ամեն տարի պարտադիր զինվորական ծառայության պետք է զորակոչվի 3,5-ից 4 հազար մարդ, նշում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, հայտնում է Gazeta-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել