Եվ այսպես,Սանկտ – Պերտերբուրգում  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումը։ Օրակարգը, ինչպես գիտենք,Ղարաբաղյան հարցն էր, որը վերջին ամիսներին դարձել է տարածաշրջանի գլխավոր թեմաներից մեկը։ Հանդիպումը որպես այդպիսին, ինչպես և կանխատեսում էին քաղաքական, վերլուծական շրջանակները, որևէ բովանդակային եզրահանգում իր մեջ այդպես էլ չպարունակեց։ Խնդիրը կարծում ենք պետք է դիտարկել փոքր-ինչ պատմատարածական կոնտեքստում։

Ղարաբաղյան հիմնահարցը Հայաստանին և Ադրբեջանին բաժին է հասել դեռևս խորհրդային տարիներից և իր գագաթնակետին հասել է երկու անգամ։ Առաջինը դա 1992-94 թվականների պատերազմն էր, որը ավարտվեց  զինադադարի կնքմամբ և երկրորդը՝ ապրիլյան քառօրյաի էսկալացիան։ Սակայն ի տարբերություն իննսունականների, ներկայիս իրավիճակը էապես տարբերվում է  նախորդից։ Քառօրյա պատերազմը ի ցույց դրեց երկու կողմերի առավելություններն ու թերությունները, երիցս ապացուցելով երկու հակամարտող երկրների ռազմաքաղաքական հռետորաբանությունն ու հարցի նկատմամբ նրանց մոտեցումները։ Հայաստանը պատերազմ չի ուզում,Ադրբեջանը նույնպես։ Սակայն Ադրբեջանը խոսում է ուլտիմատումի լեզվով, Հայաստանը պատասխանում էր զգուշավորությամբ։

Բնականաբար, այս ամենը հասկանում էր և Ռուսաստանը և մի բան հստակ էր, որ օրինակ Ադրբեջանի կողմից հսկայական գումարներով ինտեսիվորեն գնված զենքը օրերից մի օր գործելու էր հենց իր դեմ այն իմաստով, որ զենքի օգտագործման «պտուղները» ռուսները քաղելու են արդեն բանակցային գործընթացի սեղանին։ Նույնը եվ Հայաստանի պարագայում։ Ալիևը, փաստորեն հօդս ցնդացրեց այն պատրանքը, թե տարիների ընթացքում կոնֆլիկտը հնարավոր է սառեցնել և վիժեցնել, ինչը ճիշտ է, հայկական կողմի համար նույնպես ձեռնտւ չէ, սակայն ավելի գերադասելի է քան պատերազմը։ Եվ ուրեմն Ռուսաստանը չի կարող սա հաշվի չառնել։ Սակայ մյուս կողմից,քառօրյա պատերազմը եկավ ապացուցելու,որ զենքի ուժով Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու Ադրբեջանի առաջնորդի մտադրությունը ձախողվեց անվերապահ։ Սակայն ինչ որ հողակտորներ,չնայած հսակայան մարդկային ու նյութական ռեսուրնսերին Ադրբեջանը կարողացավ գրավել։

Այն,որ աշխարհաքաղաքական նման պայմաններում  Ռուսաստանը ամենաքիչն է շահագրգռված ռազմական գործողությունների վերսկսմամբ,դա իհարկե ակնհայտ է։ Սակայն ապրիլյան դեպքերը  բավականին ցցուն կերպով երևան մեկ կարևոր խնդիր։  Այլևս սպառված է կոնֆլիկտը արհեստականորեն սառեցնելու Ռուսաստանի քաղաքական հայեցակարգը։ Սա ամենևին չի նշանակում, որ ռուսները դադարում են որոշիչ գործոն հանդիսանալ Ղարաբաղյան կարգավորման հարցում, սակայն երկու երկրների նկատամբ կոնֆլիկտի լուծման տեսլականը անպայմանորեն պետք է փոխվի և սա կարծես ռուսական կողմը հրաշալի հասկանում է։

Մեկ խոսքով ձևակերպած, Ռուսաստանը պետք է վերանայի  Ղարաբաղյան հիմնահարցում Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյլա իր մոտեցումներն ու քաղաքական, դիվանագիտական ու քարոզչական խողովակներով փորձ անի կողմերին առաջարկել փոխզիջման առարկայական մոդել։ Թե ինչքանով սա ընդունելի կլինի Հայաստանի ու Ադրբեջանի համար, ցույց կտա ժամանակը, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ երկու կողմերը ստիպված կլինեն հաշվի նստել այդ մոդելի հետ,որը նրանց սկբզբնական դիրքորոշումից էապես տարբերվելու  է։ Ենթադրյալ մոդելի մերժումը անխուսափելի բախումն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել