Ինչպես գիտենք մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելը և պահել կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է: ՀՀ Քնչական կոմիտեն արդեն տվել է պարզաբանում այն մասին,որ մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը։
Սեֆիլյանի, նրա քաղաքական գործունեության և մերժողականության մասին շատ է խոսվել։ Ըստ էության, ձերբակալության ցավալի փաստն արձանագրելով, այնուամենայինիվ կարող ենք փաստել, որ տեղի ունեցածը զուտ Սեֆիլյանի ընտրած քաղաքականության տրամաբանական հանգուցալուծումն է։ Իհարկե հատկանշական է, որ այն տեղի է ունենում մեծ հաշվով այն ժամանակ, երբ Սանկտ-Պետերբուրգում պետք է հանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահները՝ԼՂՀ հարցով բանակցություններ վարելու, սակայն մեծ հաշվով դա ոչ մի նշանակություն չունի։ Հիշեցնենք, Սեֆիլյանն առաջիններից էր,որ բարձրաձայնեց 800 հեկտար հողատարածքների կորստի մասին տեղեկատվությունը։
Ցանկացած քաղաքական գործունեություն, իրենից ենթադրում է կրկնվող ցիկլերի հաջորդականություն։ Հայաստանում, որտեղ քաղաքական ներկապնակը ի տարբերություն երկրի չափսերի բավականին բազմազան է ու լայն , իսկ շուկան՝ նեղ, բավականին հեշտ է քաղաքական դաշտում սրընթաց էյֆորիայի ազդեցության տակ հաջողության հասնելը։ Միևնույն ժամանակ նաև, շատ հաճախ օրակարգի բացակայության պարագայում, նույնպիսի արագությամբ էլ հեշտ է սպառվելու և մարգինալ դառնալու հավանակությունը։ Ոչ մի կերպ հակված չենք կասկածի տակ դնելու Ժիրայր Սեֆիլյանի հայրենասիրությունը։ Սակայն այդ հայրենասիրությունը, եթե նախկինում բացառապես թուլացնում էր առանց այն էլ ռեսուրսներով աչքի չընկնող նրա առաջնորդած կառույցին ու նրա հեղինակությանը, ապա այժմ անմիջականորեն սպառնում է նաև Ժիրայր Սեֆիլյանի ազատությանը։ Առաջադրված մեղադրանքը, ինչպես կարելի է հասկանալ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունից, տեղավորվում է պետական հեղաշրջման փորձ իրականացնելու տրամաբանության մեջ։ Սա արդեն լուրջ մեղադրանք է և հանցակազմի առկայության դեպքում Սեֆիլյանին երկարաժամկետ ազատազրկում է սպառնում։
Այդ դեպքում, ինչի վրա էր հույս դրել Ժիրայր Սեֆիլյանը... Եթե հիշում եք երկու տարի առաջ փոքր ինչ այլ հանգամանքներում, նորից բացառելով քաղաքական որևէ կոմունիկացիա ու շփում իշխանությունների հետ, Սեֆիլյանը նորից իր կողմնակիցների հետ ձերբակալվեց, այնուհետև, որոշ ժամանակ հետո ազատ արձակվեց։ Եթե նպատակը հասարակական խղճահարություն առաջացնել ու հանրային մասսաների գիտակցության վրա ազդելով նրանց իսկ օգնությամբ համազգային մոբիլիզացիա կազմակերպելն էր, ապա գոնե առաջին փորձից ելնելով, նա պիտի հասկանար, որ այդպիսի քայլը մեղմ ասած արդյունավետ չէր։ Եվ այժմ, ամենայն հավանականությամբ կրկնվում է նույն սցենարը։
Հարցը նրանում է, որ քաղաքական առումով Սեֆիլյանը իշխանություննեի համար ոչ մի վտանգ այս պահին չի ներակայցնում։ Հետևաբար նրանից քաղաքական հալածյալ սարքելու և ներկայացնելու փորձերը դժվար որևէ արդյունավետ լինեն։ Ի վերջո, եթե չկա վտանգի պարագան, դա դեռ չի նշանակում, որ Սեֆիլյանը, կամ ցանկյացած այլ ոք ուզած պահին կարող է խոսել իշխանափոխություն անելուց և գործողությունների ցանկը իրականացնել օրենքի շրջանակից դուրս։
Մնում է հասկանալ,ում էր այս ամենը ձեռնտու և ով կարող էր շահագրռված լինել Շուշիի առաձնակի գումարտակի հրամանատարի ձերբակալությամբ։ Բայց սա արդեն խոսակցության լրիվ այլ թեմա է։