168.am-ը գրում է.

Օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել ԱՄՆ-ի հարավարեւմուտյան մասում:  AP գործակալության փոխանցմամբ՝ ամենաշոգ եղանակն այն քաղաքներում է, որոնք տեղ են զբաղեցրել Արիզոնայի եւ Կալիֆոռնիայի նահանգների սահմանի երկայնքով:

Մասնավորապես, կալիֆոռնիական Փալմ-Սփրինգսում ջերմաչափի սյունը հունիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին, հասել է ըստ Ցելսիուսի 49,5 աստիճանի նշագծին:

Արիզոնայի մայրաքաղաք Ֆինիքսում գերազանցվել է ջերմաստիճանի ռեկորդը. օդը տաքացել է ըստ Ցելսիուսի մինչեւ 47 աստիճան:

Անցած հանգստյան օրերին էքստրեմալ տապից մահացել է հինգ մարդ, նշում է AP-ն:

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին շոգը կսկսի թուլանալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել