Դերասանուհի Շուշաննա Թովմասյանի միկրոբլոգը նայելիս ուղղակի անհնար էր չնկատել, որ նա նոր «զոհ» ունի՝ իդեմս Բեն Ավետիսյանի: Եթե մի փոքր փորձենք հիշել դերասանու անցյալը կարող ենք մտաբերել նրա կյանքի տարբեր ժամանակահատվածներում դերասանուհու կողմից «զոհի» վերածված տղամարդկանց՝ Միհրան Ծառուկյան, Մարտ Բաբայան:
Նա ցանկալի կնոջ կերպար է ստեղծում իրեն հետևողների աչքին, որոնք շուտով ի չիք են դառնում: Նախորդ երկու տղամարդիկ նրա հետ բացի աշխատանքային գործունեությունից ուրիշ ոչինչ չցանկացան ստեղծել և Շուշաննայի վարդագույն երազանքները չիրականացան:
Հիմա էլ հերթը հասավ Բեն Ավետիսյանին: Շուշաննան պարբերաբար լուսանկարներ է հրապարակում Բենի հետ, կոկետուհու դերի մեջ է մտնում, բայց ինչպես տեսնում ենք դեռ ոչ մի արդյունքի չի հասել, որովհետև իրենց համատեղ լուսանկարները միայն Շուշաննայի էջում են: Իսկ Բենը նախորդ երկուսի նման կմոռնա Շուշաննայի մասին հենց որ սերյալի նկարահանումները ավարտվեն: