Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան տնտեսական առումով աշխարհի ամենաարագ զարգացող երկրների թվում է: Նա հրահանգել է ագարակատերերի համար վերացնել ԱԱՀ-ն:

«Թուրքիան աճում է, Թուրքիան զարգանում է՝ չնայած մեր երկրի շուրջ առկա բոլոր սպառնալիքներին: Թուրքիան այս տարի ամենաարագ զարգացող 5 երկրներից մեկն է: Դրանք հուսադրող զարգացումներ են, և մենք կհասնենք 2023 թվականի (հանրապետության հիմնադրման 100-ամյակ) հետ կապված մեր նպատակներին: Մեր բոլոր քաղաքացիները պետք է հանգիստ լինեն, մեր երկրին սպասվում է լուսավոր ապագա»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել