Եգիպտոսի վարչական դատարանը երեքշաբթի անվավեր է ճանաչել Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի միջև ծովային սահմանների զատման մասին համաձայնագիրը, համաձայն որի՝ թագավորությանն են փոխանցել Կարմիր ծովում գտնվող Տիրան և Սանաֆիր կղզիները: Այս մասին հայտնում է «Յոում 7» պորտալը։
Այս տարվա ապրիլին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի Կահիրե այցի ժամանակ ստորագրվել էր ծովային սահմանների սահմանազատման մասին համաձայնագիր, համաձայն որի՝ Կարմիր ծովի երկու կղզիները հանձնվել են Սաուդյան Արաբիային։ Դրանց համար վեճը երկու երկրների միջև շարունակվել է մի քանի տասնամյակ։
Աքաբայի ծոցից Կարմիր ծով ելքի ռազմավարական կարևորության կարևոր կղզիներից Եգիպտոսի փաստացի կամավոր հրաժարվելը երկրում քննադատության ալիք էր բարձրացրել, և մի խումբ եգիպտացի փաստաբանների կողմից երկրի վարչական դատարան էր ներկայացվել հայց՝ այդ համաձայնագիրը չեղարկելու պահանջով։ Որպեսզի Սահմանազատման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտներ, այն դեռ պետք է հաստատվեր Եգիպտոսի խորհրդարանի կողմից։



