Սելֆի-այս բառը մխրճվել է մեր բառապաշարի մեջ այնպես, որ երբեմն թվում է՝ այն մեր կյանքի անբաժանելի մասն է եղել միշտ: Բոլորը չէ, որ սիրում են իրենց սելֆի-լուսանկարները ներբեռնել համացանց, ավելին՝ դա անում են շատ քչերը՝ համեմատած այն իրական թվերի հետ, ըստ որոնց աշխարհի բնակչության 75 տոկոսը  օրական առնվազն 10 րոպե իրեն նվիրում է  սելֆիի գործին: Ի սկզբանե սելֆին ինքնանկարի տարբերակ էր, որն արագ տարածվեց աշխարհով մեկ, հետո դարձավ ձանձրալի ու շաբլոն: Դրանից հետո «ժանրի սիրահարները» գտան սելֆիի ակտուալության պահպանման բանալին: Սելֆիի համար ոչ այնքան պարտադիր դարձավ լուսանկարվողի դեմքը, ճիշտ ռակուրսն ու նկարի մասնագիտական որակը, որքան այն անելու վայրը,  հանգամանքները, անսովոր դիրքը, ոչ ստանդարտ իրավիճակը, որը արձանագրվում է սելֆի-նկարի մեջ: Ահա այս պահից էլ համաշխարհային մակարդակով մի տենդ սկսվեց, որը ստացավ «սելֆիամանիա» անունը: Մարդիկ կարծես սկսեցին ապրել սելֆի անելու համար. Ուտել, քնել, լողանալ, լացել, վիճել, դաս սովորել, լվացք արդուկել՝ այս ամենը ամեն քայլափոխի ֆոտոխցիկով արձանագրող մարդկանց կողքին  հայտնվեցին նաև այնպիսինները, որոնց մոտ հանուն տպավորիչ ու «ցնցող» սելֆիի արգելակվում է ինքնապաշտպանական բնազդն ու վտանգի զգացումը: Աշխարհը «իրար խառնած» սելֆիներին մենք դեռ կանդրադառնանք առանձին ֆոտոշարքով, սակայն այսօր ձեզ կներկայացնենք  ողբերգական մի քանի սելֆիներ, որոնց հեղինակների համար դրանք եղան վերջինը.

1.26 ամյա Կոլետ Մոռենոն մահացել է այս սելֆին անելուց 3 վայրկյան անց: Այն պահին, երբ աղջիկները ժպտում էին խցիկի առաջ, Կոլետի ընկերուհին, որը վարում էր մեքենան, կորցնում է մեքենայի կառավարումն ու հարվածում կողքի երթևեկող մեքենային: Ընկերուհին ողջ մնաց, իսկ ահա Կոլետի համար այս տպավորիչ ու պայծառ սելֆին կյանք արժեցավ:

 

2.Կսենիա Իգնատևան ընդամենը 17 տարեկան էր, երբ մի օր համացանցը նվաճելու նպատակով այս տպավորիչ սելֆիի համար բարձրացավ երկաթգծի կամուրջն ու ահռելի  բարձրությունից սայթաքեց:  Տպավորիչ, բայց ողբերգական այս սելֆին 2014թ. համակեց ողջ համացանցը, բայց Կսենիան դա այդպես էլ չտեսավ:

3.Պուերտորիկացի ռեփեր և մոլտոցիկլավար Ռամոն Գոնսալեսը ծնողների տնից էր վերադառնում, երբ որոշեց հենց մոտոցիկլի վրա, ընթացքի ժամանակ սելֆի անել:Սելֆին ստացվեց արտակարգ, բայց ընդամենը մեկ վայրկյան անց Ռամոնն ու իր մոտոցիկլետը  հայտնվեցին հանդիպակաց մեքենայի տակ:

4.Այս դեմքի արտահայտությամբ սելֆին ստանալու համար 18 ամյա Օսկար Ռեյեսը կախվեց իր տան լոգարանի դռնից ճիշտ այն դիրքով, ինչպես որ արել է կողքի լուսանկարի աղջիկը: Սակայն Օսկարի բախտը չբերեց: Նա այնքան երկար էր փորձում ստանալ իր ուզած սելֆին, որ չի նկատել, թե ինչպես են հոգնել ոտքերն ու թուլացել: Օսկարն ընկնում է կախված դիրքից ու ստացած գանգուղեղային ծանր վնասվածքից նա մի քանի ժամ անց մահանում է:

5.Այս գեղեցկուհին Աննա Ուրսուն է: Աննայի սելֆիները համացանցում վաղուց արդեն հանրահայտ էին, նրա սոցէջերն ունեին մի քանի հազար հետևորդներ: Սակայն մի օր աղջիկը որոշեց զարմացնել իր երկրպագուներին ու ավանդական նուրբ ու աղջկական սելֆիների փոխարեն facebook-ի էջում տեղադրել էքստրիմալ սելֆի: Դա անելու համար Աննան բարձրանում է գնացքի կտուրն ու չի նկատում 27 000v հզորությամբ էլեկտրալարը, որն էլ վայրկյաններ անց էլեկտրահարում է 18 ամյա աղջկան: Աննային այդպես էլ չհաջողվեց անել իր երազանքի սելֆին, դրա փոխարեն նրա ընկերը նկարեց Աննայի արդեն անշնչացած մարմինը գնացքի կտուրին:

պատրաստեց՝ Արմինե Հայրապետյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել