46748Ռուսաստանից մի խումբ ուխտագնացներ գնալու են 25 հազար կաթոլիկների հետ միասին աղոթելու այն պատարագի ժամանակ, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 25-ին մատուցելու է Հայաստանի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում:

Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Մոսկվայում հայ կաթոլիկ համայնքի հոգեւոր առաջնորդ Պետրոս Եսայանը:

Մոսկվացիներից բացի Հայաստան են ժամանելու նաեւ կաթոլիկների խմբեր Բրյանսկի, Կրասնոդարի, Սոչիի, Ադլերի ու այլ քաղաքների հայկական համայնքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել