ԵՄ-ում 28 անդամ երկրների ներկայացուցիչները երեքշաբթի` հունիսի 21-ին անցկացված նիստի ընթացքում սկբունքային համաձայնություն են ձեռք բերել երկարաձգել Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ևս կես տարով:

Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը`  հղում կատարելով ԵՄ-ում ունեցած աղբյուրներին: Գործակալության տվյալներով` որոշումն ընդունվել է միաձայն:

Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշման պահպանման օգտին ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը և կոչ է արել երկարաձգել պատժամիջոցները: Նման դիրքորոշմամբ է հանդես եկել նաև Ֆրանսիան և կոչ է արել ռուսական պաշտպանական, էներգետիկ և ֆինանսական սեկտորների նկատմամբ սահմանափակումները պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է աջակցել Ուկրաինայում գործող անջատողականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել