Panorama.am-ը գրում է.
«Նախագահների երեկվա հանդիպումը մի քանի բանի մասին է խոսում, որոնց իրագործումը ժամանակի ընթացքու կտեսնենք»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ նշելով, որ ընդհանուր տպավորությունը դրական է:
Մանոյանի կարծիքով՝ խոսվել է, կարծես թե, ամեն ինչի մասին՝ վերահսկման մեխանիզմների հաստատման, ԵԱՀԿ դիտորնդերի թվի ավելացման մասին:
«Մեր մտահոգությունն այն է, որ երբ արդեն բանակցությունները սկսվեն հարցի կարգավորման շուրջ, հայկական կողմի վրա, Լեռնային Ղարաբաղի վրա ճնշումները կմեծանա, քանի որ համանախագահները կուզենան բավարարող բան տան Ադրբեջանին և այդ կարող է լինել այն, որ առանց բոլոր սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության, արդեն սկսեն մշակել համապարփակ համաձայնագիր, ինչը կարող է այլ հետևանքներ ունենալ»,- ասաց Մանոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



