Panorama.am-ը գրում է.

Երբ խոսք է գնում ցեղասպանության ճանաչման մասին, պետք է այդ հարցն առաջին հերթին հասցեագրել նրան, ով մեղադրվում է դրանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը՝ պատասխանելով հարցին, թե ահաբեկչության դեմ պայքարում հաջողության հասնելու, աշխարհն ավելի անվտանգ դարձնելու համար նախ պետք է ճանաչել Ցեղասպանությունը, մինչդեռ Ղազախաստանը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նրա խոսքով,  Ղազախստանը ցավում է անմեղ զոհերի համար, որոնք եղան հանուն Հայաստանի ազատության, անկախության 1915-18 թվականներին, Առաջին աշխարհամարտի տարիներին. «Մենք գիտենք, որ հարցը շատ զգայուն է հայ ժողովրդի համար»: 

Միաժամանակ դեսպանը նշեց, Ղազախստանն էլ բավականին մեծ զոհեր է տվել 1920-30-ականներին, սովից մահացել է բնակչության 40 տոկոսը:

«Բայց այս ամենով հանդերձ, չնայած Ղազախստանի ներսում էլ քննարկումներ են գնում դա ղազախ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն հռչակելու շուրջ,  անկեղծ կասեմ, որ մեր պետությունը չի շտապում գնալ այդ ճանապարհով: Եթե մենք սկսենք խոսել ցեղասպանության դատապարտման մասին, դա միշտ երկրորդ հարցն է առաջ բերում՝ ո՞վ է դրանում մեղավոր»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել