Life.panorama.am-ը գրում է.
69-ամյա Ռոնի Վուդը խոստովանել էր, որ երիտասարդ տարիներին նա £20 միլիոն է ծախսել թմրանյութերի և ոգելից խմիչքների վրա։ Բայց ինչպես երևում է՝ Ռոնի Վուդի Ռոք-ն-ռոլլային օրերը մնացել են անցյալում, և այժմ ավելի հաճախ նրան կարելի է հանդիպել օրինակելի ամուսնու և հոր դերում։ Վերջերս ռոքերը նկարահանվել էր Hello! ամսագրի շապիկին իր կնոջ և նորածին զույգ աղջինկերի հետ։
Փոքրիկները՝ Գրեյսի Ջեյմսը և Էլիս Ռոուզը դեռ մեկ տարեկան չկան, բայց արդեն հայտնվել են հայտնի ամսագրի շապիկին։ Հպարտ ծնողները, ովքեր ամուսնացել են 2012 թվականին, նկարահանվում էին փոքրիկների հետ, վերջիններս ուղղակի փայլում էին երջանկությունից։
38-ամյա Սալլին լուսանկարվելու համար ընտրել էր բաց վարդագույն երանգի զգեստ, իսկ Ռոնին կլասիկ սպիտակ վերնաշապիկ և սև տաբատ։
«Աղջիկիներիս համար կիթառ եմ նվագում, իսկ երբ մի փոքր էլ մեծանան, միասին կնվաագենք։ Այժմ ես ուղղակի վայելում եմ ամեն վայրկյանը, որ ունենք։ Ես ունեմ հիանալի ընտանիք՝ իմ սիրելի կինը Սալլին և երկու փոքրիկ աղջիկները։ Այն ամենը ինչի մասին ես այժմ մտածում եմ՝ այն է, որ կան մարդին, ովքեր ինձ իսկապես սիրում են»,- այս մասին խոստովանել է Վուդը լրագրողների հետ զրույցում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/06/21/rony-wood/494680
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



