Panorama.am-ը գրում է.

Լաս Վեգասում ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշվի շրջանակներում հունիսի 18-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անգլիացին փորձել է սպանել նախագահի թեկնածու, միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփին:

«РИА Новости» գործակալությունը, վկայակոչելով «Ֆրանս պրես»-ին, տեղեկացնում է, որ 19-ամյա Սթիվեն Սենֆորդը փորձել է անվտանգության ծառայողներից մեկի մոտից վերցնել հրազենը ու հարձակվել Թրամփի վրա: Սակայն նա չի կարողացել մտադրությունը իրականացնել և նրան ձերբակալել են:

Թրամփի վրա հարձակումը տղամարդը ծրագրել է դեռ մեկ տարի առաջ, միաժամանակ,  գիտակցել է, որ կմահանա անվտանգության աշխատողների արձակած կրակոցներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել