««Սերժ Սարգսյանի՝ հունիսի 18-ին ստորագրած հրամանագրով Հրաչյա Բադալյանն ազատվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Ինչպես հայտնի է՝ Հ. Բադալյանը  ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի փեսայի քեռին  է: Ըստ լուրերի՝ չնայած Բադալյանի և ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի հարաբերությունները, մեղմ ասած, այդքան էլ ջերմ չեն եղել, սակայն այս պաշտոնանկության պատճառը դա չի եղել: «Ժողովուրդ»-ը մի քանի անգամ անդրադարձել է դատախազների՝ ժամկետից շուտ, սեփական դիմումի համաձայն թոշակի անցնելու խնդրին: Բանն այն է, որ դատախազները և դատավորները սեփական դիմումի համաձայն շտապում են թոշակի անցնել, որպեսզի բարձր թոշակ ստանան, քանի որ 2017թ.  հուլիսի 1-ից հետո նրանք նման հնարավորությունից կզրկվեն: Ըստ լուրերի՝ Հ. Բադալյանի դեպքում ևս շարժառիթը եղել է բարձր թոշակը, թեև չի բացառվում, որ նրան առաջիկայում ինչ-որ պաշտոն առաջարկվի՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի հետ ունեցած խնամիական հարաբերությունները»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել