ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում գործարարների հետ հանդիպման ժամանակ կատակել է՝ ասելով, որ ցանկանում է փորձել աշխատանք փնտրել LinkedIn սոցցանցի միջոցով։ Այս մասին փոխանցում է The Hill-ը։

«7 ամսից ես կլինեմ աշխատանքի բորսայում…Ես պատրաստվում եմ օգտվել LinkedIn-ից և տեսնել, թե դրանից ինչ դուրս կգա»,- ասել է նա։

2016 թվականի փետրվարին պետության ղեկավարը LinkedIn-ում պատմել էր իր առաջին աշխատանքի մասին՝ պաղպաղակ վաճառողի օգնական աշխատելիս «ես որոշ արժեքավոր եզրակացություններ եմ արել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել