Միջերկրական ծովի արևելյան մասում տարածված թևավոր-թունավոր ձկները մոտեցել են Թուրքիային և Կիպրոսին: Բացի տեղի ծովային ֆաունայից, նրանք վտանգավոր են նաև մարդու համար՝ նախազգուշացնում են փորձագետները: Այս մասին հայտնել է BBC-ն:
Ինչպես հայտնել է Բնության պաշտպանության միջազգային միությունը, թունավոր ձկները առաջին անգամ նկատվել են Թուրքիայի ափերի մոտ, ինչը մտահոգություն է առաջացրել. «Դա նշանակում է, որ նրանք տարածվում են»: Թևավոր ձկների ապրելու բնական միջավայրը համարվում է Կարիբյան ավազանը:
Փորձագետների կարծիքով՝ թևավոր ձկների տարածումը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի ծովային էկոհամակարգի և տեղական տնտեսության վրա, որի կարևոր մասն է ձկնորսությունը:
Այդ ձկան խայթոցը կարող է մարդու համար լինել շատ ցավոտ և անգամ մահացու: Նույնիսկ շնաձկներն են ձգտում խուսափել թևավորներից: