Քեոփսի բուրգի կամ Գիզայի Մեծ բուրգի հիմքի կողմերը անհավասար են, պարզել են գիտնականները, որոնք առաջին անգամ կարողացել են չափել հիմքի կողմերի տարբերությունը, հայտնում է Aeragram-ը:
Գիտնականները պարզել են, որ բուրգի հիմքը քառակուսի չէ: Կողմերի ներկա երկարությունների տարբերությունը կապված է որոշ կրաքարե սալիկների բացակայության հետ, որոնցով շինարարության ժամանակ երեսպատվել է բուրգը, նշել են գիտնականները: Նրանք հաշվել են, որ հիմքի արևելյան կողմի երկարությունը շինարարության ժամանակ կազմել է 230․30-230․37 մ, իսկ արևմտյանը՝ 755․83-756․02 մ, այսինքն՝ միջին հաշվով արևմտյան կողմը արևելյանից եղել է 14 սանտիմետրով երկար:
Չնայած դրան, գիտնականները նշում են այն ճշտությունը, որով կատարվել է ավելի քան 4500 տարի առաջ կառուցված է բուրգի հիմքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել