Այնպես է ստացվել մեր հասարակությունում, որ գեղեցիկ արտաքին ունեցող մարդիկ նախանձ են առաջացնում։ Բայց ինչո՞ւ չուրախանալ այնպիսի մարդկանցով, ովքեր ոչ միայն գեղեցիկ են բնությունից, այլ նաև փորձում են ինչ-որ բանի հասնել կյանքում:

Ծանոթացեք. վոլեյբոլիստուհի Ալիսա Մանենոկը համատեղում է ուսումը, սպրոտը և աշխատանքը մոդելային գործակալությունում:

Մարտ ամսին «Supermodel International – 2016» գեղեցկության միջազգային մրցույթում նա նվաճել է առաջին վիցե-միսս տիտղոսը, նա նաև միակ մասնակիցն է եղել, ում լրացուցիչ պարգևատրել են նաև որպես «Միսս ֆոտոգենիկություն»:

21-ամյա սպորտսմենուհի և մոդելն ապրում և սովորում է Կազանում:

Այս աղջիկը հետաքրքրական է այնքանով, որ մնացած մոդելների պես ոչ թե տարատեսակ վիրահատութունների և հնարքների շնորհիվ է պահում իր կազմվածքը, այլ սպորտային մարզումների։ Կարելի է ասել, որ Ալիսան առաջին հերթին վոլեյբոլիստուհի է, հետո նոր մոդել։ Դա իրական գեղեցկության գնահատման թերևս ամենաառաջին արժանիքն է։ Պլաստիկ վիրահատությունների միջոցով «մոդել» դարձած «գեղեցկուհիներն» այսօր չափազանց շատ են։

    

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել