Lurer.com–ը գրում է.

Պետերբուրգում բանջարեղենի Սոֆիական շուկայում Ադրբեջանի քաղաքացիների միջեւ ծագած զանգվածային ծեծկռտուքում սպանվել է 43-ամյա Իսմայիլովը: 27-ամյա Հուսեյնովը ատրճանակով կրակել է Իսմայիլովի գլխին` պարտքի պատճառով: Զանգվածային ծեծկռտուքի մասնակից տասնյակ ադրբեջանցիներ բերման են ենթարկվել Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանի թիվ 12 ոստիկանական բաժանմունք:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է fontanka.ru լրատվական կայքը` նշելով, որ ներկայում պարզաբանվում են տեղի ունեցածի հանգամանքները:

Մինչեւ ոստիկանների ժամանումը ենթադրյալ մարդասպանին ձերբակալել են շուկայի առեւտրականները` խիստ ծեծի ենթարկելով նրան: Ոստիկանությունը մահամերձ մարդասպանին հասցրել է հիվանդանոց:

Միջադեպի վայր մեծ թվով ոստիկանության հաշվարկներ եւ հատուկ ջոկատայիններ են բերվել:

Կայքը հայտնում է, որ ծեծկռտուքին մասնակցել են մինչեւ 200 ադրբեջանցիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել