Քրոնիկական անքնությունը հանգեցնում է ճարպակալման: Նման եզրակացություն է արվել հետազոտության ընթացքում, որի արդյունքների մասին հրապարակվել է Nature Communications գիտական ամսագրում:
Գիտնականները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով անքնության ազդեցությունն ուղեղի այն հատվածի աշխատանքի վրա, որը պատասխանատու է ախորժակի և հաճույքի կենտրոնների համար:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ուղեղի այդ հատվածի աշխատանքը նվազել է քնի բացակայության պատճառով, իսկ հաճույքի կենտրոնների ակտիվությունը եղել է նորմայից բարձր: Այդ դեպքում մարդը ցանկանում է ավելի շատ ուտել, ինչը կարող է հանգեցնել ճարպակալման, իսկ քնի տևական բացակայության դեպքում՝ նաև դիաբետի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



