ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հրապարակել է Curiosity մարսագնացի սելֆին: Լուսանկարը զետեղված է Instagram NASA-ում:

Գործակալությունում նշել են, որ լուսանկարը կազմված է մի քանի պատկերներից, դրանք բոլորն արվել են 2016 թվականի մայիսի 11-ին՝ ապարատի մանիպուլյատորի ծայրին տեղակայված խցիկի միջոցով: Մանիպուլյատորն ինքը լուսանկարների սոսնձումից հետո նկարում չի երեւում

Մասշտաբը հասկանալու համար NASA-ն նշում է, որ մարսագնացի անվի տրամագիծը 50 սանտիմետր է, անվի լայնությունը՝ 40 սանտիմետր: Այժմ Curiosity-ին գտնվում է Շարպ լեռան մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել