U.S.-Fighter-Jets-Intercept-Russian-Bomber-Planes-off-California-CoastAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը  հակաահաբեկչական կոալիցիայի գործողությունների սկսվելուց ի վեր առաջին անգամ Իրաքի տարածքում միաժամանակյա օդային գրոհներ են իրականացրել ավիակիրներից, որոնք տեղաբաշխված են ե՛ւ Միջերկրական ծովում, ե՛ւ Պարսից ծոցում:

Այդ մասին հայտնել Է Al Arabia հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ Իրաքում ամերիկյան մարտական ինքնաթիռների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին «առաջին անգամ համաժամանակյա հարվածներ են հասցվել ԱՄՆ-ի ավիակիրներից, որոնք գտնվում են ինչպես Միջերկրական ծովում, այնպես Էլ Պարսից ծոցում»: Ինչպես կարծում Է միջազգային կոալիցիայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը, օդից նմանօրինակ միաժամանակյա գրոհներով «զգալիորեն մեծանում Է Իրաքում ԻՊ-ի դիրքերի ռմբակոծումների արդյունավետությունն եւ հզորությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել