168.am-ը գրում է.
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էրոն հայտարարել է, որ Եվրոպական Միությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ժամկետը երկարաձգում է 6 ամսով: Այս մասին հաղորդում «ՌԻԱ Նովոստին»:
«Այդ պատժամիջոցների ժամկետը երկարաձգվում է 6 ամսով, բայց անհրաժեշտ է քննարկում, որ եթե լինեն կոնկրետ տեղաշարժեր, հնարավոր դառնա կատարել ընդառաջ քայլ: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ ռուսներն ու ուկրաինացիները կատարեն մինսկյան համաձայնության հետ կապված աշխատանքը»,-ասել է նախարարը: Նա նաև հույս է հայտնել, որ այդ հարցի շուրջ քննարկումը տեղի կունենա հունիսի վերջին:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/06/20/651902.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



