Ռուսաստանի Կարելիայի «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգությունից հետո  Մոսկվայի շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հանձնարարել է ստուգել Մերձմոսկովյան շրջանի բոլոր մանկական ամառային ճամբարները: Գազետա.ռու կայքի հաղորդմամբ ասել է մանկական օմբուդսմենը:

«Ամեն օր այցելելու ենք ամբողջ Մերձմոսկովյայի  տարածքով»,- ասել է նա՝ հավելելով, որ մտադիր են դիմել Մոսկվայի  երեխաների իրավունքների պաշտպանին, որպեսզի  բոլորն ընդգրկվեն աշխատանքներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել