Panorama.am-ը գրում է.

Սյունիքի մարզի Ախլաթյան համայնքում գյուղապետի արտահերթ ընտրություններում առաջադրվել է երեք թեկնածու՝ ինքնաառաջադրված անկուսակցական Հովհաննես Հակոբյանը, ՀՀԿ-ական Անաստաս Բաբայանը, ՀՅԴ կողմից առաջադրված Արկադյա Բադալյանը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ԿԸՀ պաշտոնական էջից:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Ախլաթյան ու Դարբաս գյուղերի համայնքապետերը զոհվել էին Արցախում՝ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ: Թշնամին ռմբակոծել էր կամավորների ավտոբուսը, որի մեջ էին եղել գյուղապետներ Արմեն  Բեգլարյանն ու Մայիս  Միրզոյանը: Նրանք իրենց պաշտոններում ընտրվել էին 2012 թվականի սեպտեմբերի 9-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել