Հաղորդավարուհի Անի Դաշյանն օրեր առաջ մայր է դարձել և վայելում է իր երջանկությունը։ Անին ու Լյուդվիգն իրենց առաջնեկին տվել են Ռոբերտ անունը։ «Ամուսինս առաջարկեց Ռոբերտ անունը, ինձ դուր եկավ նրա տարբերակը և համաձայնեցի»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց Անին։

 

Հաղորդավարուհին առայժմ չի ցանկանում հրապարակել որդու լուսանկարը։ Ըստ նրա՝ փոքրիկ Ռոբերտն ինքն իրեն է նման. «Ասում են՝ երկուսիս էլ նման է, մի փոքր մեծանա, ավելի պարզ կլինի, թե ում է ավելի նման»։

Անին երջանիկ է նորաթուխ մայրիկի կարգավիճակում։ «Մամայի կարգավիճակն ուղղակի Աստծո պարգև է, նույնիսկ հնարավոր չէ նկարագրել բառերով։ Որդուս ծննդից հետո աշխարհն է փոխվել, դարձել է ավելի լուսավոր ու գունեղ»,- նշեց նա։

Հաղորդավարուհին ասաց, որ անփորձ է, սակայն «գլուխ հանում» է փոքրիկի խնամքից։ «Առաջնեկի դեպքում մայրիկներն անփորձ են, ես բացառություն չեմ։  Սկզբնական փուլում ինձ կօգնի մայրիկս։ 21-րդ դարում ինչպես ցանկացած հարցում, երեխայի խնամքի դեպքում ևս տեղեկացված լինելու հնարավերությունը շատ ավելի մեծ է, ինֆորմացիան՝ շատ, մնում է ճիշտ օգտվել։ Կարծում եմ՝ կստացվի»,- ասաց նա ու հավելեց, որ կարծում էր՝ երեխայի խնամքի հարցում ավելի «վախվորած» կլինի, սակայն այդպես չէ։ «Արի ու տես՝ լավ էլ ռիսկով աղջիկ դուրս եկա:)»,- ժպիտով եզրափակեց նորաթուխ մայրիկը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել