Լսեցի Խաչատուրի ելույթը և հարցերի պատասխանները։
Մի բան, որը կուզեի այլ կերպ լիներ, հեռանկարի (տեսլական, vision) ձևակերպումն է։ Այն փողով չեն չափում։ Փողով չափածը հետո շատ դժվար է արժեքային համակարգում տեղավորել, ինչը և փորձում էր Խաչատուրը։ Մի կողմում փողն էր, որը իրենն է և թիմինը, մյուս կողմում՝ ազգային արժեքները, մերը։ Սա հակասական էր։ Եթե մենք մասնակցում ենք, ուրեմն հեռանկարն էլ մերը պետք է լինի, այլ ոչ թե քոնը։
Իսկ ընդհանրապես կողմ եմ արժեքների վրա կառուցվող բիզնեսներին, այստեղ շատերը կարծես դեմ են։ Բիզնեսն էլ, ի վերջո, մարդկանց մասին է։

Որ էս գրությունս լեկցիա չդառնա, մի օրինակ բերեմ ու հետ քաշվեմ։
Ես տեսնում եմ մեր գյուղերը կղմինդրածածկ տանիքներով, մարդկանց համար ավելի ապահով, անվտանգ և գեղեցիկ։ Ազբեստից հին տանիքները վնասում են մարդկանց, քաղցկեղածին են։
Եվ ես սկսում եմ էժան և հասանելի կղմինդրի արտադրություն։
Բայց եթե մեկ ուրիշը դա ավելի որակյալ ու էժան արտադրի, էլի լավ է, որովհետև էն իմ սկզբնական տեսլականը իրականանում է ավելի արագ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել