Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մասով մի երկու խոսք:
Հասկանանք մի բան:
Ժիրայր Սեֆիլյանի իշխանությունների համար որևէ վտանգ չի ներկայացնում: Բացարձակ:
Այսինքն խոսել նրա մասին, որ Սեֆիլյանին բռնել են, որ տարածք հանձնեն, աբսուրդ է: Սեֆիյանը իր համակիրներով հանդրեձ նույն վտանգն ա ներկայացնում իշխանության համար, ոնց որ Ռւսաստանի ֆուտբոլի հավաքականը Գերմանիային:
Այսինքն, ձերբակալությունը դա ինչ-որ կողմին ուղղված մեսիջ էր: Ամենայն հավանականությամբ Մինսկի համանախագահող կողմերից մեկին:
Որ մեկին, և ինչ մեսիջ է, ընթացքում կերևա:
Երևի այսքանը:
Բայց քանի դեռ ֆեյսբուքում հիմնականում "Ռեժիմը խուճապի մեջ է", "Ժիրոյից սարսափում ա էս իշխանությունը" և դրա տիպի անալիտիկան ա գերիշխում, այլ բան գրել անիմաստ ա:
Ավելի ապահով ու հանգիստ կարելի ա ՋՋ քննարկել կամ Սլովակիա-Ուելս խաղը: