Հասկացեք, Ժիրայր Սեֆիլյանի իշխանությունների համար որևէ վտանգ չի ներկայացնում


15:16 , 20 հունիս, 2016

Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մասով մի երկու խոսք:

Հասկանանք մի բան:

Ժիրայր Սեֆիլյանի իշխանությունների համար որևէ վտանգ չի ներկայացնում: Բացարձակ:

Այսինքն խոսել նրա մասին, որ Սեֆիլյանին բռնել են, որ տարածք հանձնեն, աբսուրդ է: Սեֆիյանը իր համակիրներով հանդրեձ նույն վտանգն ա ներկայացնում իշխանության համար, ոնց որ Ռւսաստանի ֆուտբոլի հավաքականը Գերմանիային:

Այսինքն, ձերբակալությունը դա ինչ-որ կողմին ուղղված մեսիջ էր: Ամենայն հավանականությամբ Մինսկի համանախագահող կողմերից մեկին:
Որ մեկին, և ինչ մեսիջ է, ընթացքում կերևա:

Երևի այսքանը:

Բայց քանի դեռ ֆեյսբուքում հիմնականում "Ռեժիմը խուճապի մեջ է", "Ժիրոյից սարսափում ա էս իշխանությունը" և դրա տիպի անալիտիկան ա գերիշխում, այլ բան գրել անիմաստ ա:

Ավելի ապահով ու հանգիստ կարելի ա ՋՋ քննարկել կամ Սլովակիա-Ուելս խաղը: