Pixomatic. հայկական ֆոտոխմբագրիչը Appstore-ի թոփում էNewmag.am-ը գրում է.

Սմարթֆոններն ավելի շատ տեսախցիկ են, քան սարք՝ զանգերի համար: Սա գիտակցում են նաև արտադրողները և նոր մոդելները զինում որակյալ դիմային և հիմնական տեսախցիկներով: Մի քանի սելֆիներից հետո ամենաբարդ փուլն է՝ ֆոտոյի մշակումը: Ի՞նչ ֆոտոխմբագրիչ ընտրել՝ ֆիլտների բազմազանության մեջ չխճճվելու և  լուսանկարին վառ տեսք հաղորդելու համար:

Pixomatic հայկական հավելվածը պրոֆեսիոնալ ֆոտոխմբագրիչ է՝ ստեղծագործ մարդկանց համար: Այն հնարավորություն է տալիս հեռացնել, փոխել նկարի ֆոնը, պատկերն առանձնացնել ստվերից, կարգավորել գույները, կատարել տարբեր շտկումներ և կիսել այն սոց.ցանցերում։ Մոբայլ «ֆոտոշոփ» է՝ մասնագիտական գործիքներով:

Ստարտափը սկսել են 3 ընկերներով: Հավելվածի վրա աշխատել է Pixomatic-ի 5 հոգուց կազմված թիմը: Ծրագիրը շուկայում է մարտից, այս պահին գրանցված է 120,000 օգտատեր: Նախագծողները չեն սահմանափակվում հայկական շուկայով, օգտատերերը աշխարհի տարբեր ծայրերից են: Համահիմնադիր  Գարիկ Ավետիսյանը նշում է, որ ստարտափի համար ամենաբարդը՝  որակյալ աշխատակիցներ գտնելն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել