Ինչպե՞ս խնամել մաշկը, որպեսզի այն լինի իդեալական, դիմահարդարումն էլ` երկար պահպանվիNewmag.am-ը գրում է.

Մաշկի  չորությունը, թեփոտությունը կամ չափից դուրս ճարպոտությունը, ինչպես նաև տոնային կրեմի նկատելի լինելը, արագ անցնող դիմահարդարումը նշաններ են, որոնք հուշում են` մաշկը խնամում եք ոչ պարբերաբար ու սխալ:

Տոնային քսուքն այն մաշկի վրա է լավ նստում, որը նման է մետաքսի: Ամեն մի մաշկ չէ մետաքսի պես հարթ, բայց ամեն մի մաշկ կարելի է վերականգնել: Մաշկի խնամքը պարզ է, ինչպես փորի մկանների համար նախատեսված վարժությունները: Պետք է ամեն օր մաշկը մաքրել, բարձրացնել տոնուսը, խոնավեցնել:

1. Մաքրում

Ցավոք, հաճախ ենք մոռանում սրա մասին: Վատագույն դեպքում, դեմքը լվանում ենք ջրով, օճառով կամ մարմնի գելով: Լավագույն դեպքում, գնում ենք մաքրող միջոցներ, բայց ոչ միշտ ենք դրանց տալիս նշանակություն:

Ինչո՞ւ են մաշկին պետք մաքրող միջոցներ

Այն ոչ միայն մաքրում է դիմահարդարումը, այլ նաև մաքրում է մաշկի յուղային հատվածները, որոնք արտադրվում են 24 ժամ: Մաքրող միջոցով լվացվելը պետք է հատկապես առավոտյան:  Եթե չօգտվեք մաքրող միջոցներից, մաշկը շուտով կսկսի հիշեցնել ափսե, որը լվանում են առանց աման լվանալու հեղուկով: Մաշկի մաքրությունն ազդում է նաև դիմահարդարման վրա: Եթե դիմահարդարումն արվում է չմաքրված դեմքի վրա, մաշկի ճարպը մի քանի ժամում կմաքրի ամեն ինչ:

Ինչպե՞ս ընտրել մաքրող միջոց

Գլխավոր կանոնը, որպեսզի չզգաք մաշկի ձգվելը: Պետք է զգաք նույնը, ինչ ջրով լվացվելիս եք զգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել