Հայկական որսորդական ակումբը՝ 1913 թվականին... Լուսանկարում պատկերված են Զմյուրնիայի (ներկայումս՝ Իզմիր) հայկական որսորդական ակումբի անդամները: Պաստառի վրա գրված է «Օ.Հ.Ո. Ակումբ»՝ «Օրինական հայ որսորդների ակումբ»: Այս ակումբը թերևս կարելի է նաև առաջին հայկական որսորդական միավորումը համարել: Նշենք, որ արդեն Սովետական Հայաստանում որսորդական միությունը պաշտոնապես ստեղծվեց 1923 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել