Երևանում կարկուտ ա գալիս: Հայաստանում գյուղմթերքի սպառման խոշորագույն կենտրոնն ա Երևանը: Երևանցին սկսում ա լուրեր նայել, թե որտեղ ինչքան վնաս ա տվել կարկուտը: Միշտ կգտնվեն ինչ որ գյուղեր, որտեղ առատ կարկուտ ու ցրտահարություն եղած կլինի: Լրատվամիջոցները վազում են այդտեղ, նկարում են մի քանի մեծ կտոր կարկուտ: Նկարում են մի գյուղացու, որը «տեղյակ» ա և Արմավիրի և Արարատի, և Արագածոտնի բոլոր այգիների ողբերգական վիճակից: Ու ինչ? Ծիրանի գինն արդեն որոշված է:
Բայց էս տրյուկը արտահանվող ծիրանի վրա չի անդրադառնում: Ռուսաստանի շուկա տաջիկներն էլ են ծիրան տանում: Այսինքն մեր ծիրանի գինը պիտի հաշվի նստի տաջիկների գնի հետ:
Իսկ ներքին սպառողը տաջիկների մասին չգիտի: Դրա համար էլ 1500 դրամով պատրաստ է- Գոնե երեխեքս համը տեսնեն-ին:
Շուկայում մնում է քիչ իսկ գյուղացու մոտ շատ: Շատը չի տանում շուկա որ գինը չընկնի, բայց ավելի էժան տալիս է մթերող կազմակերպություններին: Դրանք էլ օր օրի իջեցնում են գինը: Երբ 1500 ով տեսականորեն վաճառվող ծիրանը դառնում է 50 դրամ, գյուղացին հաճախ նվաստացած չլինելու համար թափում է ապրանքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել