Երեկ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող երրորդ համառուսաստանյան մեդիաֆորումին, որտեղ պատասխանել է լրագրողների հարցերին։ Ռուսաստանի նախագահին չի հաջողվել շրջանցել նաև Ռուսաստանի՝ ԱՄՆ և Եվրոպայի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցերին։ Պուտինը մասնավորապես պատասխանել է, որ ինքը ընդունում է այն փաստը, որ ԱՄՆ հանդիսանում է աշխարհում առաջին ու այս պահին միակ գերտերությունը, սակայն Ռուասաստանը թույլ չի տա ոչ մի պետության խառնվել իր ներքին խնդիրներին և փորձել օրակարգ թելադրել։ Առաջին հայացքից, սա կարող է ընկալվել որպես Պուտինի կողմից ԱՄՆ վերջնական գերակայության ընդունում և պարտություն համաշխարհային պատմաքաղաքական մրցավազքում, սակայն քաղաքականությունը պրագմատիզմի շահերում պատկերացնող մարդիկ հասկանում են, որ դա այդքան էլ այդպես չէ։

Ինչու՞։ Այստեղ խնդիրը հարցի ընկալման և դրա վերբերյալ օբյեկտիվ մեկնաբանություն տալու մեջ է։ Խնդիրը խորությամբ ուսումնասիրելու պարագայում կարող ենք նշել, որ ըստ էության Ռուսաստանը գոնե այս պահին, երբեք աշխարհում համար մեր գերտերության չի հավակնել ու չի հավակնում, որովհետև դրա համար առայժմ չունի համապատասխան լծակներ՝ սկսած կայացած ուժեղ քաղաքական համակարգից մինչը ուժեղ կայուն տնտեսություն ու պետական կառավարման արդյունավետ ենթակառուցվածքներ։ Այնուամենայնիվ այս տարանջատման համար արհեստական երանգ հաղորդողները չեն դադարում ջանք ու եռանդ խնայել։ Սակայն նշենք, որ նման պնդման համար նրանք գուցե որոշակի լեգտիմ պատճառ ունեն, ինչը պայմանավորված է նախևառաջ աշխարհաքաղաքական զարգացումներով։

ԱՄՆ-ը, իսկապես, երբեք չի թաքցրել իր ամբիցիաները աշխարհում միակ և ընդգծված առաջատրը լինելու կապակցությամբ, ինչի մասին խոսել է և՛  նախագահ Բարաք Օբաման և՛  նաև  նախագահի հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնը՝ իր նախընտրական քարոզարշավում։ Խնդիրը սակայն այն է, որ այս նպատակին ուղղված քյալերը միշտ չէ, որ տեղափորվել են համաշխարհային քաղաքական մյուս սուբյեկտների ու պետությունների ազգային պետական շահերի շրջանակներում։ Դրանցից ամենաընդգծվածը  Ռուսաստանն է։ Եթե ուշադիր նայում ենք քարտեզին ու փորձում պատկերացնել ԱՄՆ քաղաքական հետագիծը,ապա նկատում ենք, որ Թունիսում, Եգիպտոսում ու Լիբիայում տեղի ունեցած հեղափոխությունները ամերիկյան էքսպանսիայի արդյունք էին և աստիճանական մոտեցում Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան։ Այժմ, հերթը Սիրիայինն է, որի համար շարունակում է կատաղի պայքար ընթանալ։ Ընդ որում, վերջերս, Բարաք Օբաման ,պատասխանելով ,թե որն է համարում իր նախագահության ամենասխալ որոշումը, պատասխանել էր, որ դա Լիբիան մասնատելն ու առաջնորդ Մուհամադ Քադդաֆիի մահն էր։ Ռուս-ամերիկյան հեռակա հակամարտությունը բորբոքվեց հատկապես ուկրաինական ճգնաժամից հետո, երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին և առաջացան Դոնեցկի ու Լուգանսկի ինքնավար հանրապետությունները։ Ուկրաինան Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկիր  է, հատկապես  Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանման համար։ Եվ այս պարագայում կարելի է հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումն ու իր համար ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող հարցերում սկզբունքային դիրքորոշումը։

Այնպես որ, Պուտինի ասածների մեջ որևէ նորություն չկա, որովհետև եթե Ռուսաստանը հավակներ աշխարհում դոմինանտ դերի և դա առկա լիներ նաև ռուսական քաղքական հռետորաբանության մեջ, ապա միգուցե հնարավոր լիներ չափման ինչ-որ միավոր գտնել և քաղաքական գործընթացները փորձել հասկանալ այլ կերպ։ Այդպիսի բան այսօր չկա և ԱՄՆ հետ ռուսական մրցավազքի թեզ առաջ տանողները կամ կարիք ունեն մանրամասն ուսումնասիրել աշխարհաքաղաքական իրողությունը կամ էլ միտումնավոր երանգավորում են այն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել