««Ես կարծում եմ՝ մենք որևէ անգամ ընտրակաշառք չենք տվել, բայց մեկ առ մեկ գիտենք, թե ով է ընտրակաշառքներ բաժանում», հայտարարել է Աժ նախագահ Գալուստ Սահակյանը։

«ՉԻ» - Զարմանալի հայտարարություններ   է  անում:  Նույն հաջողությամբ կարող է ասենք, հացադուլ հայտարարածը դուրս գալ ընտրողների առաջ՝ խաշլամայի կտորը պիջակի գրպանից դուրս ցցված, ու ատամները քչփորելով հայտարարել, թե արդեն երկու շաբաթ է բերանը փշուր չի դրել։


Ինչ վերաբերում է ընտրակաշառք բաժանողներին «մեկ առ մեկ իմանալուն», ապա իմանալ–չհայտնելու մասին հոդվածը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Չնայած՝ եթե այս հոդվածը լայնորեն կիրառվեր, Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկները կվերածվեին ՀՀԿ տեղական կառույցների։ Իսկ դա արդեն կնշանակեր այլ կալանավորների խոշտանգում»,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել